Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին

Մահացել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին
Ռուսաստան
15:30, 16 февраль 2024
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է Պատիժների իրականացման դաշնային ծառայության տեղական վարչությունը։

«Թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա. Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գործնականում անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է Պատիժների իրականացման դաշնային ծառայության տեղական վարչության հայտարարության մեջ:

Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր: