Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է «Ռոսնեֆտի» ղեկավարի միակ որդին՝ այն նույն պատճառով, ինչ Նավալնին

Մահացել է «Ռոսնեֆտի» ղեկավարի միակ որդին՝ այն նույն պատճառով, ինչ Նավալնին
Ռուսաստան
11:08, 20 февраль 2024
Մահացել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի միակ որդին՝ 35-ամյա Իվան Սեչինը։ Որպես մահվան պաշտոնական պատճառ նշվում է «պոկված թրոմբը»։ Ըստ գրանցամատյանի՝ Իվան Սեչինը մահացել է փետրվարի 5-ին։ Նրա մահվան մասին հրապարակայնորեն չի հաղորդվել։

Ինչպես հայտնում են ռուսական Telegram-ալիքները, Իվանը մահացել է Կրասնոգորսկի քոթեջային ավանի Իզումրուդնայա փողոցի առանձնատանը։ Անվտանգությունը շտապօգնություն է կանչել, սակայն տվել է ոչ ճշգրիտ հասցեն։ Արդյունքում բժիշկները մոտ երկու ժամ ուշացել են, իսկ այդ ընթացքում տղամարդը մահացել է: 

Հաղորդվում է նաև, որ Սեչին ավագը արգելել է Քննչական կոմիտեի, ԱԴԾ-ի աշխատակիցներին և այլ ուժայինների զբաղվել Իվանի մահվան հարցերով։ Հետաքննությունն իրականացրել է «Ռոսնեֆտի» անվտանգության ծառայությունը՝ բաղկացած անձամբ Սեչինին հավատարիմ ԱԴԾ-ի և Քննչական կոմիտեի նախկին աշխատակիցներից։

Սեչին կրտսերը ղեկավար պաշտոն է զբաղեցրել նույն «Ռոսնեֆտում» 2014 թվականից։
Նշենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ վերջերս կալանավայրում մահացած ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառը նույնպես անվանվել է «պոկված թրոմբը»։