Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Փաշինյանի հետ առայժմ շփում չի ունեցել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման հարցով. Պեսկով

Պուտինը Փաշինյանի հետ առայժմ շփում չի ունեցել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման հարցով. Պեսկով
Ռուսաստան
16:22, 23 февраль 2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման մասին նրա հայտարարությունները։ Եվ առայժմ նման շփումներ նախատեսված չեն, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ: Այս պահին չկա և չի եղել որևէ շփում։ Բայց աշխատանքային շփումների շրջանակում, իհարկե, նկատի կունենանք մեր հայ ընկերներից պարզելու, թե ինչ է նկատի առնվել, և ինչպես են գործերը։ Ուստի մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք Պուտինը չի՞ պատրաստվում Փաշինյանի հետ շփումներում պարզաբանել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը, թե՞ դեռ որևէ շփում նախատեսված չէ։