Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ պարզել Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ում աշխատանքի «սառեցման» մասին. Պեսկով

ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ պարզել Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ում աշխատանքի «սառեցման» մասին. Պեսկով
Ռուսաստան
14:12, 26 февраль 2024
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում երկրի դիրքորոշման հստակություն առայժմ չի հայտնվել։ Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքով` այստեղ իրենք բավական հաճախակի շփումներ ենք ունենում հայ գործընկերների հետ. «Իհարկե, կպարզենք։ Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ ՀԱՊԿ-ի առումով գոյություն չունի։ Կշփվենք, կպարզենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։