Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը կապ ունի՞ Նավալնիի մարմինը նրա մորը հանձնելու հետ. պարզաբանում է Կրեմլը

Պուտինը կապ ունի՞ Նավալնիի մարմինը նրա մորը հանձնելու հետ. պարզաբանում է Կրեմլը
Ռուսաստան
16:24, 26 февраль 2024
Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը չի կարողացել պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք Ալեքսեյ Նավալնիի մարմինը մորը հանձնելը կապվա՞ծ է այն բանի հետ, որ նա, ինչպես նաև մահացածի տիկինը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Սա բացարձակապես մեր հարցը չէ և մեր իրավասությունը չէ: Այս հարցում ես ոչինչ չեմ կարող ասել... պետության ղեկավարը որևէ կերպ չի կարգավորում այդ հարցերը: Կան որոշակի ծառայություններ, որոշակի գործընթացներ, որոնք նման իրավիճակների համար ընթանում են սահմանված կանոններին համապատասխան»,- ասել է Պեսկովը։ 

Նա հավելել է, որ Պուտինը ոչ մի կապ չունի Նավալնիի մարմինը նրա ընտանիքին հանձնելու հետ։
Նավալնիի մայրը՝ Լյուդմիլան, ասել է, որ ինքը ստորագրել է Սալեխարդ քաղաքի դիահերձարանում իր որդու մահվան մասին փաստաթղթերը։ Կինը նշել է, որ, ըստ օրենքի, փաստաթղթերը ստորագրելուց հետո իրեն պետք է տրվեր մարմինը, սակայն դա մերժվել է։
Նավալնիի մարմինը վերադարձվել է ընտանիքին նրա մահվան մասին հայտնելուց հետո 9-րդ օրը։