Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես է Մեդվեդևը արձագանքել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու Մակրոնի հայտարարությանը

Ինչպես է Մեդվեդևը արձագանքել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու Մակրոնի հայտարարությանը
Ռուսաստան
16:41, 27 февраль 2024
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ «խոսքի անզսպություն է ախտորոշել», որը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին Մեդվեդևը գրել է իր Telegram ալիքում։

 «Ֆրանսիայի գործող նախագահը, Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և Անդորրայի իշխան Էմանուել Ժան-Միշել Ֆրեդերիկ Մակրոնը միանգամից երկու խնդիր ունի. սկզբում, հավանաբար, նրա գլխին հարվածել է մեզը, իսկ հետո կատարվել է խոսքի անզսպություն»,- գրել է Մեդվեդևը: Միևնույն ժամանակ նա բացատրել է, որ ընտրել է հենց այս արտահայտությունը, քանի որ այն օգտագործվում է այն մարդկանց առնչությամբ, որոնք հակված են չմտածված ռեակցիաների։