Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը` «Զվարթնոցում» ռուս սահմանապահների հարցի մասին

Լավրովը` «Զվարթնոցում» ռուս սահմանապահների հարցի մասին
Ռուսաստան
16:26, 02 март 2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարությունը։

«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյան, Հայաստանի խորհրդարանի նախագահ և այլ գործիչներ:
Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս»,-ասել է Լավրովը։