Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավում ենք, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով

Ցավում ենք, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով
Ռուսաստան
18:42, 02 март 2024
Հայաստանում, չգիտես ինչու, կարծում են, որ պետք է կյանք կառուցել ոչ թե մերձավոր հարևանների և պատմականորեն համերաշխ ժողովուրդների հետ, այլ նրանց, ովքեր դեմ են իրենց բարեկամներին: Այս մասին Անթալիայում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքով` Երևանը որոշել է խաղադրույք կատարել արտատարածաշրջանային երկրների վրա, որոնք սիրաշահում են, որպեսզի Հայաստանը խզի կապերը ՌԴ-ի հետ. «Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ-ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,-ասել Է ՌԴ արտգործնախարարը: