Քաղաքացիակենտրոն
լրատվություն

40 զոհ, շուրջ 100 վիրավոր․ ՌԴ ԱԴԾ

40 զոհ, շուրջ 100 վիրավոր․ ՌԴ ԱԴԾ
Ռուսաստան
23:42, 22 март 2024
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ՝ ահաբեկչության հոդվածով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ նախնական տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 40, վիրավորվել ավելի քան 100 մարդ։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ հատուկ ծառայությունները իրականացնում են օպերատիվ որոնողական աշխատանքներ:

«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Կրոկուս Սիթի Հոլ»  համերգասրահում համերգի ժամանակ կրակոցներ էին հնչել, որից հետո համերագասրահում հրդեհ էր բռնկվել։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակոցներն արձակել են մի խումբ անձինք, որոնց ինքնության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։