Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի 4 շրջաններում 12 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի 4 շրջաններում 12 ԱԹՍ է խոցվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստան
09:31, 23 март 2024
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ու միջոցները երկրի չորս մարզում 12 ԱԹՍ են խոցել և ոչնչացրել, այդ թվում՝ հնգական՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում, մեկական՝ Վորոնեժում և Սարատովում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կիևի ռեժիմը» փորձեր է ձեռնարկել ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ՝ ԱԹՍ-ների միջոցով: