Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալլա Պուգաչովան կներառվի օտարերկրյա գործակալների ռեեստրում, եթե լինեն օրինական հիմքեր. Պետդումայի պատգամավոր

Ալլա Պուգաչովան կներառվի օտարերկրյա գործակալների ռեեստրում, եթե լինեն օրինական հիմքեր. Պետդումայի պատգամավոր
Ռուսաստան
09:54, 30 март 2024
Երգչուհի Ալլա Պուգաչովան կներառվի օտարերկրյա գործակալների ռեեստրում, եթե լինեն օրինական հիմքեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Սոլովյովը։

Անվտանգության և հակակոռուպցիոն դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը ավելի վաղ հրապարակել էր մի փաստաթուղթ, որից հետևում էր, որ Գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն երգչուհի Ալլա Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու համար: