Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը գտնվում է իր պատմության դժվարին ժամանակաշրջանում». Պուտին

«Ռուսաստանը գտնվում է իր պատմության դժվարին ժամանակաշրջանում». Պուտին
Ռուսաստան
18:16, 02 апрель 2024
Ռուսաստանը գտնվում է «իր պատմության դժվարին ժամանակաշրջանում», «աշխարհաքաղաքական անբարյացակամները» փորձել են «մինչև վերջ փլուզել» այն՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի նիստում։ «Ռուսաստանը, ինչպես հայտնի է, գտնվում է իր պատմության դժվարին ժամանակաշրջանում։ Սա բոլորի համար հասկանալի է, այս առումով ամեն ինչ պարզ է։ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աշխարհաքաղաքական անբարյացակամները, անկասկած, իրենց առջև նպատակ են դրել մինչև վերջ փլուզել այն, ինչը դեռ մնացել է պատմական Ռուսաստանից, այսինքն՝ մինչև վերջ փլուզել նրա միջուկը, ըստ էության Ռուսաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, և այն այն ամենը, ինչ մնում է, ստորադասել իրենց աշխարհաքաղաքական շահերին»,- ասել է նա։

Պուտինը հայտարարել է, որ նրանք ռևանշի են ձգտում պատմության տարբեր ժամանակաշրջաններում Ռուսաստանի դեմ պայքարում ձախողումների համար։ Նա հիշել է Հիտլերի և Նապոլեոնի արշավանքները. «Պատմական օրինակները շատ են։ Որքան էլ տարօրինակ է, բայց շատ բան պահպանվել է իմ նշած նույն անբարյացակամների պատմական հիշողության մեջ: Ես բախվել եմ դրան»։

ՌԴ նախագահն ասել է, որ «անբարյացակամները» արագ փոփոխվող աշխարհի ներկայիս պայմաններում ձգտում են պահպանել իրենց հեգեմոնիան, այդ թվում նաև՝ Ռուսաստանի հաշվին, նրա հսկայական տարածքների, մարդկային և բնական ռեսուրսների հաշվին: «Դա անել այդ թվում նաև Ռուսաստանի հաշվին՝ նրա հնարավոր մասնատումից հետո։ Ըստ երևույթին, ինչ-որ մեկը մեր երկիրը թույլ օղակ է համարել»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ նրանք սխալվում են։