Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք և հերքում է սպասում». Զախարովան՝ բրյուսելյան հանդիպմանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածություն» ձեռք բերելու լուրերի մասին

«ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք և հերքում է սպասում». Զախարովան՝ բրյուսելյան հանդիպմանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածություն» ձեռք բերելու լուրերի մասին
Ռուսաստան
14:19, 18 апрель 2024
Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է սպասում մամուլում հայտնված տեղեկատվությանը Բրյուսելի բանակցությունների մասին։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և հերքում է սպասում ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո»,- ասել է նա։

«Ավելի վաղ Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ Արևմուտքի երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Մենք, հաշվի առնելով այս գործոնների համադրությունը, Հայաստանի իշխանություններից սպասում ենք հստակ արձագանք հայտնված տեղեկատվությանը։ Եվ իդեալականում՝ դրանց հերքում»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանդիպումը և տեղեկությունները, թե իբր դրանց ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմաքաղաքական ոլորտում։

«Ռուսաստանը չի զարմանա, եթե պարզվի, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ Հայաստանին իսկապես պարտադրվել են ռուսական բազան և սահմանապահներին արևմտյան մասնագետներով փոխարինելու ծրագրեր»,- հավելել է Զախարովան։