Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը որպես գործիք օգտագործելով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ հրդեհ բորբոքել». Զախարովա

«Հայաստանը որպես գործիք օգտագործելով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ հրդեհ բորբոքել». Զախարովա
Ռուսաստան
14:37, 18 апрель 2024
Արևմտյան երկրները Հայաստանը կվերածեն տարածաշրջանում նոր հակամարտությունների բորբոքման նոր գործիքի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր կապերը՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խաթարել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մեխանիզմները։ Ինչ գեղեցիկ խոսքեր էլ ասեն Հարավային Կովկասում խաղաղության մտահոգության մասին, Հայաստանին վերապահված է միայն գործիքի դերը, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ հրդեհ բորբոքել»,- ասել է նա։

Զախարովան նաև հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից. «Ազգային պաշտպանություն, ազգային տնտեսություն, ազգային էներգետիկա, փոխարենը տալ ակնհայտ անիրականանալի ճանապարհային քարտեզներ, թղթե պլաններ և այլ անվերջանալի դեմագոգիա, և հետո, այս ամենը խաղարկելով և լուծելով իրենց կոնյունկտուրային  խնդիրները, արևմուտքցիները, ինչպես բազմիցս արել են աշխարհի տարբեր ծայրերում, Հայաստանը կլքեն»։