Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես Վլադիմիր Պուտինն եմ». գրքի շնորհանդես՝ Թուրքիայում

«Ես Վլադիմիր Պուտինն եմ». գրքի շնորհանդես՝ Թուրքիայում
Ռուսաստան
18:16, 18 апрель 2024
 Անկարայի «Ռուսական տանը» տեղի է ունեցել «Ես Վլադիմիր Պուտինն եմ» գրքի շնորհանդեսը, որում ներառված են ՌԴ նախագահի ընտրված ելույթների և հոդվածների թուրքերեն թարգմանությունները։

Շնորհանդեսին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել է, որ գրքի նպատակն է թուրք ընթերցողին ծանոթացնել Ռուսաստանի նախագահին և ներկայացնել նրա անհատականությունը։

Գրքում ներառված են Ռուսաստանի առաջնորդի նշանային ելույթները, հարցազրույցները և հոդվածները, այդ թվում՝ արևմտյան մամուլում:

Գիրքը հրատարակվել է թուրքական հրատարակչության կողմից՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան, «Գազպրոմ» ՓԲԸ-ի և «Թաթարստան» առևտրի տան ակտիվ աջակցությամբ։