Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ստավրոպոլի երկրամասում Տու-22Մ3 ինքնաթիռի կործանումը

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ստավրոպոլի երկրամասում Տու-22Մ3  ինքնաթիռի կործանումը
Ռուսաստան
10:07, 19 апрель 2024
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ինքնաթիռը կործանվել է Ստավրոպոլի երկրամասում մարտական առաջադրանքը կատարելուց հետո օդանավակայան վերադառնալիս, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օդաչուները կատապուլտ են արել: Անձնակազմի երեք անդամները տարհանվել են որոնողափրկարարական խմբի կողմից: Ներկայում անցկացվում են մեկ օդաչուի որոնողական աշխատանքներ: Ինքնաթիռում զինամթերք չի եղել: Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, գետնին ավերածություններ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ստավրոպոլի երկրամասում Տու-22Մ3 ինքնաթիռի վթարի պատճառը, նախնական տվյալներով, տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ավելի վաղ միջադեպի մասին հայտնել էր նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Ինքնաթիռն ընկել է դաշտում: