Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանն ինքը դեռ չի որոշել իր սահմանները Ադրբեջանի հետ». Լավրովը՝ ՀԱՊԿ-ին ուղղված պահանջների մասին

«Հայաստանն ինքը դեռ չի որոշել իր սահմանները Ադրբեջանի հետ». Լավրովը՝ ՀԱՊԿ-ին ուղղված պահանջների մասին
Ռուսաստան
15:48, 19 апрель 2024
Հայաստանն ինքը դեռ չի դելիմիտացրել Ադրբեջանի հետ սահմանները, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Խոսում է Մոսկվան» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պահանջները։ Նրա խոսքով՝ երբ Հայաստանում ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել իր պատասխանատվության գոտին երկրում, ապա Երևանն ինքը դա չի որոշել։

Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների հայտարարության վրա՝ Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում 1991 թվականի սահմանները հարգելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ «Բայց զուգահեռաբար նրանք ստեղծել են սահմանազատման հանձնաժողով: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Տավուշի մարզի չորս ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք նա պատրաստ է հանձնել:

Նա այժմ համոզում է այդ մարզի բնակչությանը, որ այլապես կլինի սխալ: Իսկ 1991-ի սահմանը, որը Փաշինյանն ուզում էր, որ ՀԱՊԿ-ը հաստատեր ու պաշտպաներ, ապա այն հաշվի չի առնվում»,- ասել է Լավրովը։ Այս սահմանները, նրա խոսքով, դելիմիտացիայի մասին խոսակցության գործընթացում՝ միակողմանի քայլերի վերաբերյալ, դառնում են «շարժական»։ «Ուստի նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է որոշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է որոշել Հայաստանի սահմանները, ավարտել դելիմիտացիան, ինչով  ակտիվորեն զբաղվում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։