Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել ռուս սահմանապահների դուրսբերման հարցը». Պեսկով

«Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել ռուս սահմանապահների դուրսբերման հարցը». Պեսկով
Ռուսաստան
13:44, 22 апрель 2024
 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ կապված ռուս սահմանապահների դուրսբերման հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ Երևանից ոչ մի ազդանշան չկա ռուսական ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու վերաբերյալ։

«Կրկին ազդանշան այս առումով չի եղել: Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը անձամբ հնարավորություն կունենան քննարկելու այդ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով դիրքերից ռուս սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունները։