Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում ներկայացրել է Միշուստինի թեկնածությունը

Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում ներկայացրել է Միշուստինի թեկնածությունը
Ռուսաստան
12:54, 10 май 2024
 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Մայիսի 6-ին Պուտինը շնորհակալություն էր հայտնել հրաժարական տվող կառավարությանը համատեղ աշխատանքի համար։ Նախարարների կաբինետն առաջին անգամ ամբողջությամբ կընտրվի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխություններից հետո։

Նոր նորմերի համաձայն՝ վարչապետների, փոխվարչապետների թեկնածուներին և նախարարների մեծ մասին հաստատելու է Պետդուման։ Սա չի վերաբերի «անվտանգության բլոկին», որում ընդգրկված են ՆԳՆ-ն, ԱԻՆ-ը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն և արդարադատության նախարարությունը. նախագահը նրանց ղեկավարներին կնշանակի միայն Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո։