Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
Ռուսաստան
14:00, 07 март 2022
Մարտի 7-ի գիշերը ՌԴ ԶՈւ-ն շարունակել են հրթիռահրետանային և հրետանային հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակավայրերին։

Այս մասին հայտնում ե Panorama.am-ը։

Դրա համար նրանք շարունակում են օգտագործել Բելառուսի օդանավակայանների ցանցը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ըստ Ուկրաինայի բանակի Գլխավոր շտաբի՝ ՌԴ ԶՈւ-ն գնդակոծում է խաղաղ բնակչությանը, «կանաչ միջանցքները», պատանդ են վերցնում կանանց և երեխաներին, զենք և զինամթերք տեղադրում քաղաքների բնակելի թաղամասերում, արհեստականորեն հումանիտար ճգնաժամ են ստեղծում բնակավայրերում։

«Իրփեն երեք օրից ավելի զրկված է լույսից, ջրից ու ջեռուցումից, սննդի ու ջրի առաքում չկա, զավթիչները քաղաքի բնակիչներին արգելել են լքել տները։

Բազմաթիվ են ռուսական հեռուստաալիքների համար բեմադրված ռեպորտաժներ նկարահանելու դեպքերը ռուս զինվորների ենթադրյալ մարդասիրության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: