Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը մերժել է Ուկրաինայում լարվածության նվազեցման ամերիկյան բոլոր առաջարկները. Բլինքեն

Պուտինը մերժել է Ուկրաինայում լարվածության նվազեցման ամերիկյան բոլոր առաջարկները. Բլինքեն
Ռուսաստան
14:14, 10 март 2022
Պետքարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայում խամաճիկ ռեժիմ հաստատելու Կրեմլի փորձերը ձախողվելու են, գրում է Ամերիկայի ձայնը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայում հակամարտության լարվածությունը նվազեցնելու ԱՄՆ-ի բոլոր առաջարկները և ընդհակառակը, ակտիվացրել իր ռազմական արշավը, չորեքշաբթի ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք ձգտել ենք նախագահ Պուտինին տրամադրել դեէսկալացիայի տարբերակներ: Նա միակն է, ով կարող է որոշել՝ օգտագործել դրանք, թե ոչ։ Մինչ այժմ, ամեն անգամ, երբ հնարավորություն կար դա անելու, նա առաջ էր քաշում գազի գործոնը՝ շարունակելով իր որդեգրած սարսափելի ուղին»,- ասել է Բլինքենը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի հետ համատեղ ասուլիսում։

«Այժմ նա Ուկրաինայի հանդեպ դաժան վերաբերմունքի հստակ ծրագիր ունի, բայց ի՞նչ նպատակով է նա դա անում»,- հարցրեց պետքարտուղարը՝ հավելելով, որ ուկրաինացիները ցույց են տվել, որ չեն ընդունի որևէ «խամաճիկային ռեժիմ», որը Պուտինը կարող է փորձել հաստատել Ուկրաինայի օրինական կառավարության փոխարեն։

«Եթե նա փորձի նման խամաճիկ ռեժիմ պարտադրել՝ թողնելով ռուսական զորքերը Ուկրաինայում, ապա դա կլինի երկար, արյունալի և ձգձգվող սպանդ», – ասել է Բլինքենը: