Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս օլիգարխը կոչ է արել շտապ դադարեցնել պատերազմը

Ռուս օլիգարխը կոչ է արել շտապ դադարեցնել պատերազմը
Ռուսաստան
12:49, 14 март 2022
Ռուսաստանցի միլիարդատեր, օլիգարխ համարվող Անդրեյ Մելնիչենկոն, որը զբաղվում է ածխի և պարարտանյութի բիզնեսով, հորդորել է շտապ հրադադար հաստատել՝ Ուկրաինայում պատերազմն անվանելով ողբերգություն, որը պետք է ավարտվի։ Նրա խոսքով, պարենի ճգնաժամ է սպասվում պարարտանյութի գների աճի պատճառով։

«Որպես ռուս ազգությամբ, բելոռուս՝ ծնունդով, ուկրաինացի՝ արյունով, մեծ ցավ եմ զգում՝ տեսնելով եղբայրասպան պատերազմը», – նշել է 50 ամյա Մելնիչենկոն, որի մայրն ուկրաինացի է։