Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն 78 ինքնաթիռների «կորուստ» ունի

Պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն 78 ինքնաթիռների «կորուստ» ունի
Ռուսաստան
16:16, 22 март 2022
ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտնել է, որ Ռուսաստանի ավիացիոն ռեգիստր է փոխանցվել գրեթե 800 ինքնաթիռ. իսկ ՌԴ-ն գործնականում «կորցրել է» 78 ինքնաթիռ։ «Մենք փոխանցել ենք ռուսական ռեգիստր գրեթե 800 մեքենա, դրանք ապահովագրում ենք ռուսական ապահովագրական ընկերությունում։ Մենք «կորցրել ենք» 78 մեքենա»,- նշել է Սավելևը։

Նա հավելել է, որ պատժամիջոցների սահմանման ժամանակ Ռուսաստանն ուներ 1367 ինքնաթիռ՝ պարզաբանելով, որ 78-ը ձերբակալվել է օտարերկրյա պետություններում և դրանք չեն վերադառնա Ռուսաստան։

«Մեր նախնական հաշվարկն այն է, որ մենք կտեղափոխենք 90 միլիոն մարդ, որովհետև  2021 թվականին տեղափոխել ենք մոտավորապես 87,5 միլիոն։ Արտասահմանյան թռիչքները դադարեցվել են, բայց ռուսները կճանապարհորդեն։ Մենք ենթադրում ենք, որ զբոսաշրջության բիզնեսը կզարգանա Ռուսաստանի ներսում։ Իսկ եթե Թուրքիան, Եգիպտոսը և այլ երկրներ ընդունեն մեզ, մենք կարող ենք հասնել 100 միլիոն մարդու նշաձողին», - ասել է Սավելևը։

Նարե Բաբերյան