Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է ուկրաինական 137 ռազմական օբյեկտ

Ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է ուկրաինական 137 ռազմական օբյեկտ
Ռուսաստան
17:30, 22 март 2022
Ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 137 ռազմական կայանք, այդ թվում՝ վեց հրամանատարական կետ և կապի կենտրոններ։ Երեքշաբթի նման տվյալներ է տվել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 137 ռազմական օբյեկտ, որոնց թվում են վեց հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, բազմակի հրթիռային համակարգերի երկու կայանք, մեկ զենիթահրթիռային համակարգ, հրթիռային և հրետանային զինատեսակների ութ պահեստ եւ զինամթերք»,- ասել է նա։

Բացի այդ, հատուկ գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի 230 անօդաչու թռչող սարք և 181 զենիթահրթիռային համակարգ։

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են՝ 230 անօդաչու թռչող սարք, 181 զենիթահրթիռային համակարգ, 1528 տանկ և այլ զրահատեխնիկա, 154 բազմակի հրթիռային կայանք, 602 դաշտային հրետանային ականանետ, ինչպես նաև 1312 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։

Ռուսական Ка-52 և Ми-28Н ուղղաթիռները գիշերային հարձակումների ժամանակ ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի ինը տանկ, յոթ հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչներ։

«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար» ՏԲ-2»: «Գիշերային որսորդների» խումբը, որը բաղկացած էր Ка-52 и Ми-28Н և ուղղաթիռներից, գիշերային հարվածների ժամանակ ոչնչացրել է ուկրաինական ինը տանկ, յոթ հետևակ, մարտական մեքենաներ և զրահափոխադրիչներ»,- հայտնել են ՊՆ-ից։

Նարե Բաբերյան