Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ ռուսներ կան, ովքեր չեն աջակցում Ուկրաինայում հատուկ գործողությանը. Պեսկով

Քիչ ռուսներ կան, ովքեր չեն աջակցում Ուկրաինայում հատուկ գործողությանը. Պեսկով
Ռուսաստան
18:50, 22 март 2022
Քիչ ռուսներ կան, ովքեր չեն աջակցում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության անցկացմանը, վստահ է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ակնկալում է, որ քաղաքացիները կհասկանան, թե ինչ է կատարվում։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը։

«Այն քաղաքացիները, ովքեր չեն աջակցում հատուկ գործողության անցկացմանը քիչ են, դրա մասին են վկայում և՛ վիճակագրությունը, և՛ հարցումները։ Քաղաքացիների 75%-ից ավելին կողմ է և ողջունում է նախագահի գործողությունները»,- երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Նրա խոսքով՝ նման տվյալները «բացարձակապես անհերքելի փաստ են»։

«Կան շատ բացատրություններ այդ գործողությունների նպատակների, խնդիրների և պատճառների մասին: Եվ մենք հուսով ենք, որ նրանք, ովքեր համաձայն չեն, կհասկանան, թե ինչ է կատարվում իրականում», - ընդգծել է Պեսկովը: 

Նա նշել է, որ նրանք, ովքեր համաձայն չեն հատուկ գործողության հետ, 25%-ից էլ քիչ են. «Իհարկե, նրանց կարծիքը լսելի է, բայց, այնուամենայնիվ, փոքրամասնությունը փոքրամասնություն է»,- ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

Պատասխանելով մշակութային գործիչների հետ հարաբերությունների մասին հարցին, ովքեր համաձայն չեն հատուկ գործողության անցկացմանը, Պեսկովը նշել է, որ «մամուլում տեղեկություններ կան, որ ինչ-որ մեկն ուզում է հեռանալ, ինչ-որ մեկը մնում է»։ «Սա միանգամայն նորմալ գործընթաց է»,- ասել է նա։

Նարե Բաբերյան