Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ում չեն քննարկել այլ երկրների զորքերի մասնակցությունը Ուկրաինայի գործողություններում․Պեսկով

ՀԱՊԿ-ում չեն քննարկել այլ երկրների զորքերի մասնակցությունը Ուկրաինայի գործողություններում․Պեսկով
Ռուսաստան
15:12, 23 март 2022
ՀԱՊԿ-ի հարթակում Բելառուսի կամ այլ երկրների մասնակցության հարցը «Դոնբասում հատուկ գործողությանը» չի բարձրացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։

«Որքանով ինձ հայտնի է նման հարցեր ՀԱՊԿ հարթակում չեն բարձրացվել»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռազմական գործողություններում կարող են ներգրավվել այլ երկրների զորքերը ՀԱՊԿ-ի միջոցով։

Նա նաև նշել է, որ Բելառուսի ռազմական պլանների մասին ավելի լավ է ճշտել այդ երկրի նախագահականից։

«Ինչ վերաբերվում է Բելառուսի ծրագրերին, ապա մենք լսել ենք Ալեքսանդր Լուկաշենկոյից նման պլանների բացակայության մասին, սակայն ես, որպես ՌԴ նախագահի մամուլի խոսնակ չեմ կարող խոսել Բելառուսի անունից»,-ասել է Դմիտրի Պեսկովը։