Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում գտել են «Ինստագրամ»-ի այլընտրանքը. այն կկոչվի «Ռոսգրամ»

Ռուսաստանում գտել են «Ինստագրամ»-ի այլընտրանքը. այն կկոչվի «Ռոսգրամ»
Ռուսաստան
20:06, 29 март 2022
Ռուսաստանում «Մետա» ընկերության «Ինստագրամ» և «Ֆեյսբուք» հավելվածների արգելափակումից հետո նախատեսվում է, որ կգործարկվի «Ռոսգրամ» հավելվածը:

Այն կլինի «Ինստագրամ»-ին փոխարինող և կներառի բոլոր հնարավորությունները, որոնք ուներ «Ինստագրամ»-ը:

Հավելվածի հեղինակները ազգությամբ ռուս Ալեքսանդր Զոբովը և Կիրիլ Ֆիլիմինովն են: Հեղինակները դեռևս չեն բացահայտում «Ռոսգրամի» հնարավորությունները: Նշվում է միայն, որ այն կունենա բոլոր հնարավորությունները, որոնք սոցիալական ցանց վարելու համար անհրաժեշտ են բլոգերներին ու հետևորդներին: Հավելվածով հնարավոր կլինի նաև գովազդների միջոցով գումար վաստակել:

Նախատեսվում է, որ մինչև այս ամսվա վերջ «Ռոսգրամը» հասանելի կլինի բոլորին:

Այն կարող են ներբեռնել Android и iOS ծրագրերից օգտվողները:

Հիշեցնենք՝ «Մետա» ընկերության «Ինստագրամ» և «Ֆեյսբուք» հավելվածները արգելափակվեցին Ռուսաստանում՝ ճանաչվելով որպես ծայրահեղական կազմակերպությունները: Բանն այն է, որ ընկերությունը հայտարարել էր՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ընթացքում հետևորդներին թույլատրվում է ռուս զինվորականերին ուղղված բռնության կոչերով գրառումները: Ընկերությունը, սակայն, նշել էր, որ չի ընդունում ռուսաֆոբիան: