Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տոր» ՀՕՊ համակարգով 7 հատ «Բայրաքար» է ոչնչացվել. ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Տոր» մարտավարական զենիթահրթիռային համակարգի անձնակազմի կողմից Ուկրաինայում թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի ոչնչացման կադրերը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մարտական ​​հերթապահության ընթացքում հայտնաբերվել է 20 օդային թիրախ: «Տոր» ՀՕՊ համակարգի հաշվարկի գրագետ գործողությունների արդյունքում բոլոր թիրախները ոչնչացվել են: Դրանց թվում են 7 հատ «Բայրաքթար» մարտական ​​անօդաչու թռչող սարքեր»,-նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ «Տոր» զենիթահրթիռային համակարգի անձնակազմը՝ Սերգեյ Պաչեպկայի հրամանատարությամբ, իրականացնում է օդային տարածքի վերահսկման խնդիրները իր պատասխանատվության գոտում: