Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական նավթն այլընտրանք չունի․ ՕՊԵԿ

Ռուսական նավթն այլընտրանք չունի․ ՕՊԵԿ
Ռուսաստան
14:41, 12 апрель 2022
ՌԴ նկատմամբ գործող և ապագա պատժամիջոցները կարող են «պատմության մեջ նավթի մատակարարման ամենասարսափելի շոկերից մեկի պատճառ դառնալ»։ Այս մասին ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն՝ հավելելով, որ այդ դեպքում կորցրած նավթի պաշարները վերականգնել հնարավոր չի լինի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսական նավթի շուրջ 7 միլիոն բարել օրական չի հասնում համաշխարհային շուկա՝ պատժամիջոցների և ռուսական առևտրի նկատմամբ այլ սահմանափակումների արդյունքում»,- հայտնել է Բարկինդոն։

ՕՊԵԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև ԵՄ երկրներին հայտարարել է, որ շուկայում այժմ տիրող անկայունությունը պայմանավորված չէ ՕՊԵԿ-ի վերահսկողությունից դուրս գտնվող «հիմնարար գործոններով», և որ Եվրամիությունը պատասխանատու է էներգետիկ անցմանը «ռեալ» մոտեցման առաջխաղացման համար։