Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մոսկվան» խորտակվել է․ ՌԴ ՊՆ

«Մոսկվան» խորտակվել է․ ՌԴ ՊՆ
Ռուսաստան
13:03, 15 апрель 2022
«Մոսկվա» հածանավը դեպի նպատակակետ նավահանգիստ քարշակելիս՝ զինամթերքի պայթյունից ստացած վնասվածքի պատճառով կորցրել է կայունությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նավը խորտակվել է։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել էին, որ «Մոսկվա» հածանավը խոցվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռներով։ Ռուսաստանը հայտարարում է, թե նավի վրա զինամթերքի պայթյուն ու հրդեհ է եղել։