Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն անդրադարձել է Ռուսաստանից Հայաստան եկած ՏՏ ոլորտի մասնագետներին

Պուտինն անդրադարձել է Ռուսաստանից Հայաստան եկած ՏՏ ոլորտի  մասնագետներին
Ռուսաստան
18:37, 26 май 2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում որ  ռուսաստանցի ՏՏ ոլորտի մասնագետները մասսայաբար Հայաստան  են տեղափոխվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

Եվրասիական առաջին տնտեսական համաժողովի իր ելույթի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Ղազախստանի և Հայաստանի գործընկերների հետ միասին քննարկել են բարձր տեխնոլոգիաների զարգացումը, սակայն ոչ այն ենթատեքստով, որ ՏՏ ոլորտի աշխատողների մի մասը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան։

«Դե, տեղափոխվել են, և փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ ՌԴ նախագահը կարծում է, որ նման իրավիճակն ինչ - որ չափով մարտահրավեր է Ռուսաստանի Դաշնության համար.«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա։