Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոչիում երկու ավերիչ ջրհեղեղներից հետո արտակարգ դրություն է հայտարարվել․ տեսանյութ

Սոչիի վարչակազմը քաղաքում արտակարգ ռեժիմ է հայտարարել` երկու անընդմեջ ավերիչ ջրհեղեղների հետևանքները վերացնելու համար. մեկը սկսվել է շաբաթ առավոտյան, մյուսը՝ մեկ օրից քիչ անց՝ կիրակի գիշերը։

«Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Սա մեզ ուժեր տեղակայելու համար ևս մեկ գործիք է տալիս՝ տուժածներին անհապաղ փոխհատուցում տալու մեխանիզմը գործարկելու»,- այդ մասին գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Telegram-ի իր ալիքում։ 
Նրա խոսքով՝ կիրակի օրվա անձրեւը թափվեց եւ գրեթե մեկ ժամ չդադարեց։ Այս ընթացքում քաղաքում 76 մմ տեղումներ են եղել։ Սա նույնիսկ ավելին է, քան Սոչիի միջին տեղումները ամբողջ հուլիսի համար։

Տարերքի գիշերային խրախճանքը երկրորդն էր անընդմեջ։ Առաջին անգամ քաղաքը հեղեղվել է նախօրեին՝ շաբաթ գիշերը, և նույնիսկ այդ ժամանակ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը զգուշացրել է, որ Սոչիում քաղաքային գետերի մակարդակը բարձրացել է կրիտիկական մակարդակի, և ծովից ամպրոպի մեկ այլ ճակատ է մոտենում։ 
Արդյունքում՝ կիրակի գիշերը սկսված արևադարձային տեղատարափը քաղաքի կենտրոնում հեղեղել է մեկ տասնյակից ավելի փողոցներ։ Տասնյակ մեքենաներ ջրի հոսքով դուրս են եկել փողոցներից, երբեմն՝ մեքենայում գտնվող մարդկանց հետ միասին:

Զոհ նույնպես եղել է․ Կոպայգորոդսկին հայտնել է ջրհեղեղի հետևանքով մահացած կնոջ մասին։ Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նրան մահացու ճզմել է ցանկապատի վրա ջրի հոսքով եկող մեքենան: