Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է գազի ներկրման մասին Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է գազի ներկրման մասին Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը
Ռուսաստան
15:53, 11 август 2022
Բաքվի և ԵՄ-ի միջև ստորագրված գազի ներկրման մասին համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։ APA-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Խոսքը էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագրի մասին է, որը Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է հուլիսի 18-ին: Մենք չենք կարծում, որ նման ոլորտային փաստաթուղթը հակասում է փետրվարի 22-ից Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին»,- ասել է Նեչաևը։

Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչպես և ում հետ զարգացնել հարաբերությունները, այդ թվում նաև՝ նավթագազային ոլորտում։

Նեչաևը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը զգալի առաջընթաց է գրանցել սոցիալ-տնտեսական զարգացման մեջ, ինչը պայմանավորել է նաև Բաքվի նկատմամբ հետաքրքրության ավելացումը միջազգային ներդրողների կողմից։