Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմում զինամթերքի պահեստի պայթյունը դիվերսիայի հետևանք է. ՌԴ ՊՆ

Ղրիմում զինամթերքի պահեստի պայթյունը դիվերսիայի հետևանք է. ՌԴ ՊՆ
Ռուսաստան
17:06, 16 август 2022
Ջանկոյում (Ղրիմ) ռազմական պահեստը վնասվել է դիվերսիայի հետևանքով, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիայի հետևանքով վնասվել է Ջանկոյ բնակավայրի մոտ գտնվող ռազմական նշանակության պահեստը»,- հայտարարել է գերատեսչությունը։

«Վնասներ են հասցվել մի շարք քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին, էլեկտրակայանին, երկաթգծին, ինչպես նաև մի շարք բնակելի շենքերի։ Ոչ ոք լրջորեն չի տուժել»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիվերսիայի հետևանքները վերացնելու համար։