Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքը Ռուսաստանի հետ բաց զինված հակամարտության է պատրաստվում. ՌԴ ԱԽ քարտուղար

Արևմուտքը Ռուսաստանի հետ բաց զինված հակամարտության է պատրաստվում. ՌԴ ԱԽ քարտուղար
Ռուսաստան
12:36, 19 август 2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ արևմտյան երկրները «չեն դադարում պատրաստվել» Ռուսաստանի հետ բաց զինված հակամարտության։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ արևմուտքցիները փորձում են հավասարակշռել հիբրիդային գործողությունների և մեր երկրի հետ բաց զինված հակամարտության միջև, ինչին նրանք չեն դադարում պատրաստվել»,- ասել է Պատրուշևը: 

Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկիի խոսքով՝ արևմտյան պետությունները զբաղվում են Ուկրաինային զենք մատակարարելով՝ ապահովելու համար աշխարհում իրենց գերիշխանությունը, իսկ ուկրաինացիներին էլ վիճակված է «թնդանոթի մսի» դերը։ Պատգամավորի տեսանկյունից՝ նման պայմաններում Դոնբասում խաղաղ բնակիչների մահվան համար պատասխանատվություն է կրում Արևմուտքը, ինչպես նաև Կիևում «նեոնացիստական խունտայի» ներկայացուցիչները։

Միաժամանակ ԱՄՆ-ը պնդում է, որ իրենք մյուսներից ավելի շատ ջանքեր են գործադրել՝ կանխելու համար Ուկրաինայում առճակատումը, և որ հակամարտության ընդլայնումը «չի բխում ոչ մեկի շահերից»։