Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում իր բազաների մարտական պատրաստականությունը բարձրացնում է. Շոյգու

Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում իր բազաների մարտական պատրաստականությունը բարձրացնում է. Շոյգու
Ռուսաստան
13:40, 24 август 2022
Աֆղանստանում ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանը բարձրացնում է Տաջիկստանում և Ղրղզստանում իր բազաների մարտական պատրաստականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությանը։

«Մեր կողմից մենք բարձրացնում ենք Ղրղզստանում և Տաջիկստանում ռուսական ռազմաբազաների, ինչպես նաև հնարավոր ճգնաժամային իրավիճակների արձագանքման այլ ուժերի մարտական պատրաստականությունը»,- ասել է նա։  

Շոյգուի խոսքով՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացումը, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը և «Ալ-Քաիդան», Կենտրոնական Ասիայում շարունակում է մնալ անվտանգության լուրջ մարտահրավեր: