Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հանձնարարել է ավելացնել ՌԴ Զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը

Պուտինը հանձնարարել է ավելացնել ՌԴ Զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը
Ռուսաստան
17:21, 25 август 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ հանձնարարելով ՌԴ Զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը ավելացնել 137 հազարով՝ հասցնելով 1,15 միլիոնի:

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել 2 039 758, որոնցից 1 150 628-ը՝ զինծառայող»,- ասված է փաստաթղթում:

ՌԴ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից: