Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դարյա Դուգինայի սպանությունը պատրաստել է ուկրաինական դիվերսիոն խմբի ևս մեկ անդամ. ՌԴ ԱԴԾ

Դարյա Դուգինայի սպանությունը պատրաստել է ուկրաինական դիվերսիոն խմբի ևս մեկ անդամ. ՌԴ ԱԴԾ
Ռուսաստան
13:32, 29 август 2022
Լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանությունը Նատալյա Վովկի հետ միասին պատրաստել է Մոսկվայում ուկրաինական դիվերսիոն խմբի ևս մեկ անդամ, որը հեռացել է Ռուսաստանից պայթյունից մեկ օր առաջ, հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում։

«Հետագա միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Դարյա Դուգինայի սպանությունը Նատալյա Վովկի հետ միասին Մոսկվայում պատրաստել է ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբի ևս մեկ անդամ՝ Ուկրաինայի քաղաքացի Ցիգանենկո Բոգդան Պետրովիչը՝ ծնված 1978 թ., որը Ռուսաստան է ժամանել 2022 թվականի հուլիսի 30-ին Էստոնիայի տարածքով և լքել Ռուսաստանի տարածքը Դարյա Դուգինայի մեքենայի պայթյունից մեկ օր առաջ»,- ասված է Հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ։ 
 
Ինչպես հաստատվել է, Ցիգանենկոն Վովկին է տվել ավտոմեքենայի կեղծ համարանիշներ և փաստաթղթեր Ղազախստանի՝ իրապես գոյություն ունեցող քաղաքացի Յուլիա Զայկոյի անունով, ինչպես նաև օգնել նրան հավաքել ինքնաշեն պայթուցիկ սարք Մոսկվայի հարավ-արևմուտքում վարձակալած ավտոտնակում: