Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևը փորձել է գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը և խափանել ՄԱԳԱՏԷ-իառաքելությունը. ՌԴ ՊՆ

Կիևը փորձել է գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը և խափանել ՄԱԳԱՏԷ-իառաքելությունը. ՌԴ ՊՆ
Ռուսաստան
16:16, 01 сентябрь 2022
Ուկրաինական 60-հոգանոց դիվերսիոն խումբը իջել է Կախովկայի ջրամբարի ափ, որպեսզի փորձի գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր, մոտավորապես ժամը 06:00-ին, ուկրաինական զորքերը մինչև 60 հոգուց բաղկացած երկու դիվերսիոն խմբերով յոթ նավակներով իջել են Կախովկայի ջրամբարի ափ՝Զապորոժիե ԱԷԿ-ից երեք կիլոմետր հյուսիս-արևելք, և փորձել են գրավել էլեկտրակայանը»,- հայտարարել է ռազմական գերատեսչությունը՝հավելելով, որ ՌԴ զինված ուժերը հակառակորդին ոչնչացնելու միջոցներ են ձեռնարկել, այդ թվում՝ ավիացիայի կիրառմամբ։
 
Ինչպես հստակեցրել է ՌԴ ՊՆ-ն, առավոտյան ժամը 08:00-ից Ուկրաինայի զինված ուժերը նաև հրետանային կրակ են բացել ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հանդիպման վայրում՝Վասիլևկա բնակավայրի և Զապորոժիեի ատոմակայանի շրջանում։ Մասնավորապես, առաջին էներգաբլոկից 400 մ հեռավորության վրա պայթել է չորս արկ։
 
«Կիևի ռեժիմի սադրանքը նպատակ ունի խափանել ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքային խմբի ժամանումը Զապորոժիեի ատոմակայան»,- ընդգծել է ՌԴ ՊՆ-ն։