Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպային կարող է սպառնալ իրական աղետ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում Ուկրաինայի ԶՈՒ-ի գործողությունների պատճառով. Շոյգու

Եվրոպային կարող է սպառնալ իրական աղետ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում Ուկրաինայի ԶՈՒ-ի գործողությունների պատճառով. Շոյգու
Ռուսաստան
14:10, 02 сентябрь 2022
Ուկրաինայի հարվածները Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ ստեղծում են Եվրոպայում աղետի իրական սպառնալիք։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի նմանատիպ գործողությունները միջազգային իրավունքի նորմերով համարվում են միջուկային ահաբեկչություն։

Նա հավելել է նաև, որ չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետների ժամանմանը, սադրանքները շարունակվում են. սեպտեմբերի 1-ին ուկրաինացի զինվորականները գնդակոծել են ոչ միայն Զապորոժիեի ատոմակայանի, այլև առաքելության անդամների երթուղու ուղղությամբ։