Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը չի կարողանա մասնակցել Գորբաչովին վերջին հրաժեշտը տալու պաշտոնական արարողությանը հագեցած գրաֆիկի պատճառով. Պեսկով

Պուտինը չի կարողանա մասնակցել Գորբաչովին վերջին հրաժեշտը տալու պաշտոնական արարողությանը հագեցած գրաֆիկի պատճառով. Պեսկով
Ռուսաստան
15:28, 02 сентябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին վերջին հրաժեշտը տալու պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 «Նրա ամբողջ օրը զբաղված է։ Ներքին խորհրդակցություններ, հանդիպումներ, միջազգային հեռախոսազրույցներ, Հեռավորարևելյան ֆորումին նախապատրաստություն. համենայնդեպս, նա պետք է ելույթ ունենա այնտեղ: Հետևաբար վաղը շատ են (գործերը): Վաղը լիարժեք, շատ լարված աշխատանքային օր է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ 

Սեպտեմբերի 1-ին Պուտինն արդեն հրաժեշտ է տվել Գորբաչովին Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում՝ ծաղիկներ դնելով նրա դագաղին։ Դրանից հետո երկրի ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Կալինինգրադի մարզ։