Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Վլադիվոստոկում փակ խորհրդակցություն է անցկացրել Շոյգուի և Գերասիմովի հետ. Պեսկով

Պուտինը Վլադիվոստոկում փակ խորհրդակցություն է անցկացրել Շոյգուի և Գերասիմովի հետ. Պեսկով
Ռուսաստան
10:53, 06 сентябрь 2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վլադիվոստոկի «Սերգեևսկի» պոլիգոն, որտեղ ընթանում է «Վոստոկ-2022» զորավարժությունների եզրափակիչ փուլը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։ 

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն այս պահին փակ խորհրդակցություն է անցկացնում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ «Ներկա են պաշտպանության նախարար Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը։ Այժմ ընթանում է փակ խորհրդակցություն»,- ասել է նա։ 

Պեսկովը հայտարարել է, որ խորհրդակցության ավարտից հետո նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը կկարողանա դիտել զորավարժությունների եզրափակիչ փուլը։

 Բացի դրանից, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Պուտինը անձամբ մասնակցելու է Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ «Մասնակցությունը լինելու է առերես, պարտադիր»,- տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը։