Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Ռուսաստան
12:15, 06 сентябрь 2022
Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Ուկրաինայի թեմայի շուրջ, սակայն Մոսկվան շարունակում է համբերատար կերպով իր փաստարկները բերել Անկարային այս թեմայի շուրջ, երեքշաբթի ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Մենք տարաձայնություններ ունենք մի շարք հարցերում, և նման տարաձայնությունները առաջին հերթին վերաբերում են Ուկրաինային: Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որ Թուրքիան զբաղեցնում է ուկրաինական հարցերի շուրջ, բայց մենք համբերատար շարունակում ենք մեր թուրք գործընկերներին հասցնել մեր փաստարկները և այն, ինչում մենք վստահ ենք, ինչում մենք համոզված ենք»,- ասել է նա։