Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան զենք է գնում Հյուսիսային Կորեայից. NYT

Մոսկվան զենք է գնում Հյուսիսային Կորեայից. NYT
Ռուսաստան
14:02, 06 сентябрь 2022
ԱՄՆ հետախուզությունը պարզել է, որ Մոսկվան հրետանային զինամթերք է գնում Հյուսիսային Կորեայից, գրում է New York Times-ը (NYT)։ Թե հետախուզության գաղտնազերծված տվյալներում ինչ զենքի մասին է խոսվում, չի հստակեցվում՝ բացառությամբ հրետանային արկերի և հրթիռների։

ԱՄՆ կառավարության պաշտոնյաների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ազդեցությունն են ունեցել՝ ազդելով Կրեմլի՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու կարողության վրա։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ռուս զինվորականները սկսել են օգտագործել իրանական արտադրության անօդաչուներ: