Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն ոչինչ չի կորցրել, բայց ամրապնդել է իր ինքնիշխանությունը Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելուց հետո. Պուտին

ՌԴ-ն ոչինչ չի կորցրել, բայց ամրապնդել է իր ինքնիշխանությունը Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելուց հետո. Պուտին
Ռուսաստան
11:34, 07 сентябрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նստաշրջանում, հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, հատուկ ռազմական գործողություն սկսելով Ուկրաինայում, ոչինչ չի կորցրել, այլ ընդհակառակը՝ ամրապնդել է իր ինքնիշխանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ռուսաստանը հատուկ գործողություն սկսելու պատճառով ոչինչ չի կորցրել և չի կորցնի, բայց ամրապնդել է իր ինքնիշխանությունը»,- ասել է ՌԴ նախագահը։  

Պուտինը նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը չի սկսել ռազմական գործողություններ Ուկրաինայում։ Դրանք, նշել է ՌԴ ղեկավարը, սկսվել են դեռևս 2014 թվականին, և Ռուսաստանի Դաշնությունը փորձում է դրանք ավարտել։

«Մեր պարտքն է օգնել Դոնբասի բնակիչներին, և մենք դա կկատարենք մինչև վերջ»,- ընդգծել է պետության ղեկավարը։ 

Պուտինը նաև հաստատել է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում տեղի է ունենում որոշակի բևեռացում հատուկ գործողության ֆոնին։

«Դա միայն օգտակար է, քանի որ բոլոր անպետք բաները կանջատվեն»,- կարծում է ՌԴ նախագահը։