Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը միշտ պաշտպանելու է իր ազգային շահերը. Պուտին

Ռուսաստանը միշտ պաշտպանելու է իր ազգային շահերը. Պուտին
Ռուսաստան
15:31, 07 сентябрь 2022
Ռուսաստանը միշտ կպաշտպանի իր ազգային շահերը, կվարի անկախ քաղաքականություն և կգնահատի գործընկերների նույն որակները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Ռուսաստանն ինքնիշխան պետություն է, մենք միշտ պաշտպանելու ենք մեր ազգային շահերը՝ վարելով անկախ քաղաքականություն, և մենք գնահատում ենք նույն որակները գործընկերների մոտ, ովքեր երկար տարիներ վստահություն և պատասխանատվություն են դրսևորել առևտրի, ներդրումների և այլ համագործակցության ընթացքում»,- ասել է Պուտինը։