Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում մեկնարկել են քաղաքային պատգամավորների ընտրությունները

Մոսկվայում մեկնարկել են քաղաքային պատգամավորների ընտրությունները
Ռուսաստան
11:07, 09 сентябрь 2022
Մոսկվայում ՏԻՄ ընտրություններում քվեարկության համար բացվել է 3261 ընտրատեղամաս։

Քվեարկությունը կտևի սեպտեմբերի 9-11-ը։ Մասնակցել կարող են մոսկվացիները, որոնք գրանցված են քաղաքի ցանկացած շրջանում, բացի Շչուկինից, ինչպես նաև ՏիՆԱՕ-ի մեծ մասից (այստեղ պատգամավորների խորհուրդը կընտրվի միայն Տրոիցկում)։ 

Մայրաքաղաքում ընտրատեղամասերը ընտրողների համար բաց կլինեն ամեն օր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-20.00-ը:

Հնարավոր կլինի նաև առցանց քվեարկել՝ սեպտեմբերի 9-ի ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 20:00-ն mos.ru պորտալում: 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն անպայման մասնակցելու է Մոսկվայում կայանալիք ընտրությունների քվեարկությանը։