Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի ռեժիմին սպասվում է «տոտալ կապիտուլյացիա»՝ ռուսական պայմաններով. Մեդվեդև

Կիևի ռեժիմին սպասվում է «տոտալ կապիտուլյացիա»՝ ռուսական պայմաններով. Մեդվեդև
Ռուսաստան
13:47, 12 сентябрь 2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը «վերջնագրերի» պատճառով Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին, հայտարարել է, որ Կիևի իշխանություններին սպասվում է «տոտալ կապիտուլյացիա»՝ ռուսական պայմաններով։

 «Ներկայիս «վերջնագրերը» մանկական մերսումներ են ապագայի պահանջների դիմաց։ Եվ նա գիտի դրանք. Կիևի ռեժիմի ամբողջական կապիտուլյացիա Ռուսաստանի պայմաններով»,- ասել է նա: 

Հիշեցնենք. Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ինքն այժմ հրաժարվում է երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր «վերջնագրեր են ներկայացնում»։ «Այսօր՝ ոչ: Ես նրանց կողմից ոչ մի ցանկություն չեմ տեսնում կառուցողական լինելու։ Սա իմ սկզբունքն է. ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- ասել է Զելենսկին: