Պեսկովը չի մեկնաբանել Ալլա Պուգաչովայի՝ իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչելու խնդրանքը

Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախընտրել է չմեկնաբանել երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ արդարադատության նախարարությանն ուղղված իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչելու խնդրանքը ամուսնուց՝ Մաքսիմ Գալկինից հետո (վերջինս ճանաչվել է ՌԴ օտարերկրյա գործակալ):
«Ես ոչ մի կերպ չեմ մեկնաբանելու այս թեման»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով երգչուհու համապատասխան հայտարարության վերաբերյալ հարցին, և այն հարցին, թե արդյոք Կրեմլը հեղինակավոր համարո՞ւմ է Պուգաչովայի կարծիքն այս հարցում։
Հարցին, թե ի պատասխան նման հայտարարության արդյոք անհրաժե՞շտ է ինչ-որ միջոցներ կիրառել, նա պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ դա Կրեմլին առնչվող հարց է»:
Սեպտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը հեռուստահաղորդավար և նմանակող Գալկինին ներառել է ֆիզիկական անձանց-օտարերկրյա գործակալների ռեեստրում։ Նախարարության տվյալներով՝ արտիստը զբաղվում է քաղաքական գործունեությամբ՝ միաժամանակ ֆինանսավորում ստանալով Ուկրաինայից։