Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում զորահավաքներին չներկայանալու համար. Փոփոխություններ ՌԴ ՔՕ-ում

Ռուսաստանում մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում զորահավաքներին չներկայանալու համար. Փոփոխություններ ՌԴ ՔՕ-ում
Ռուսաստան
14:50, 20 сентябрь 2022
Պետդումայի պատգամավորները ուղղումներ են մտցրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է հուլիսին։

«Ագորա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը նշել է, որ փաստաթղթում երկրորդ ընթերցմամբ հայտնվել են Քրեական օրենսգրքի մի շարք նոր հոդվածներ։ Մասնավորապես, դրանք են «Կամավոր գերի հանձնվելըը» (352.1 հոդված) և «Դիակապտությունը» (356.1 հոդված): Առաջին հոդվածով՝ կամավոր գերի հանձնվելու դեպքում, սպառնում է  3-10 տարի ազատազրկում, եթե չկան պետական դավաճանության նշաններ, երկրորդով՝ մինչև 15 տարի ազատազրկում։ 

Ծանրացնող հանգամանքների ցանկում հայտնվում է հանցագործության կատարումը «մոբիլիզացիայի կամ ռազմական դրության ժամանակ», նշում է Չիկովը։

Խստացվում է նաև մոբիլիզացիայի և ռազմական դրության ընթացքում զորամասն ինքնակամ լքելու համար պատիժը (Քրեական օրենսգրքի 337-րդ հոդված)՝ այն կկազմի 10 տարվա ազատազրկում։

Ռազմական դրության ժամանակ հրամանի չկատարումը (Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2.1-ին մաս) կպատժվի ազատազրկմամբ 2-3 տարի ժամկետով։

Բացի դրանից, խորհրդարանականներն առաջարկում են մի քանի նոր հոդվածներ մտցնել պետական պաշտպանական պատվերը չկատարելու և պետական պայմանագրի պայմանների խախտման վերաբերյալ (Քրեական օրենսգրքի 201.2, 201.3, 285.5, 285.6 հոդվածներ):

Մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում նաև զորահավաքներին չներկայանալու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրինագիծը կարող է անմիջապես երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունվել սեպտեմբերի 20-ին։